«Մենք չենք կարող նոր խնդիրները լուծել հին գործիքներով». Էդմոն Մարուքյան

«2015 թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Մուտք գործելով Հայաստանի քաղաքական ասպարեզ՝ «Լուսավոր Հայաստանն» իր առջև խնդիր է դրել հասնելու Հայաստանի քաղաքական դաշտի առողջացմանն ու արդիականացմանը: Մենք չենք կարող նոր խնդիրները լուծել հին գործիքներով, մենք չենք կարող լուսավոր Հայաստանը կառուցել հին մտածողությամբ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանը» հաստատելու է նոր քաղաքական մշակույթ, որը հիմնված կլինի հայտնի սկզբունքի վրա՝ դու պետք է լինես այնպիսին, ինչպիսին ուզում ես դարձնել Հայաստանը: Է.Մարուքյանի խոսքով՝ Հայաստանին հարկավոր են նոր մարդիկ՝ նոր գիտելիքներով, նոր մտածողությամբ. «Աշխարհը զարգանում է շատ արագ և չի ներում ետ մնացողներին»:

Այդ պատճատռով, ըստ Մարուքյանիը, «Լուսավոր Հայաստանը» մտադիր է կատարել սերնդափոխություն՝ որակական իմաստով, և գոյատևումը փոխարինել զարգացման հրամայականով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29