![](/banners/BeFunky-design.jpg)
Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը ներկայացրեցին ՄԻԵԴ
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/Hayk-Kyureghyan.jpg)
Այսօր` դեկտեմբերի 29-ին, Բագին փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրեցին Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը:
Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաև բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը: