«2016 թվականին կառավարության կազմը կրճատվելու է». Հովիկ Աբրահամյան
«Մեր երկրի տնտեսությունն այսօր բարվոք վիճակում է գտնվում»,- այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած տարեվերջին ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:
Նրա կարծիքով՝ չեն կարող աշխարհում լինել նման պրոցեսներ և Հայաստանում, որը չունի գազ, նավթ, ելք դեպի ծով, գտնվել արտոնյալ իրավիճակում. «Չի կարող դա լինել, դրա համար քննադատները պետք է հիմնավորումներ ունենան: Մենք բոլորի համար բաց ենք ու պատրաստ ենք քննարկել: Մենք 2015 թվականի բյուջեում եղած որևէ ծրագիր չենք կրճատել»:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան կառավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին՝ վարչապետն ասաց, որ դա շարունակական պրոցես է, միշտ հնարավոր են փոփոխություններ. «Իհարկե, 2016 թվականին նոր մոտեցումներ, նոր պահանջներ են լինելու, ծախսերի կրճատումներ, մենք պետք է բոլոր տնտեսական միջոցներն ուղղենք արդյունավետ ծախսեր իրականացնելուն»:
Լրագրողի ճշտող հարցին՝ կառավարության կազմը կրճատվելո՞ւ է, վարչապետն այսպես պատասխանեց. «Այո, մենք քայլեր ենք անելու, որպեսզի նաև օպտիմիզացիայի գնանք»: Սակայն լրագրողի այն հարցը, թե արդեն որոշե՞լ եք, թե որ նախարարները չեն աշխատելու, վարչապետն անպատասխան թողեց:
Մանրամասները՝ շուտով՝ տեսանյութում: