ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը զգուշացնում է
Դեկտեմբերի 29-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը փակ է լինելու` կապված ճանապարհի այդ հատվածում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Այս պահին տեղում շարունակում են պայթեցման 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 30-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ