Եռակի ահաբեկչություն Հոմսում, կա 30-ից ավելի զոհ
Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քաղաքի ոստիկանությանը:
Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Ռուկյա շրջանում: Նախնական տվյալներով՝ դա եղել է եռակի ահաբեկչություն, որը խլել է ավելի քան 30 մարդու կյանք: Տասնյակ քաղաքացիներ ստացել են վնասվածքներ:
«Մահապարտը պայթեցրել է իրեն, նրա հետ միաժամանակ, պայթել է ականապատ ավտոմեքենա, իսկ հետո գործի է դրվել նաև պայթուցիկ սարք նախկին ահաբեկչության տեղում»,- հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: