Թուրքական ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Ռուսաստանում
Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը չծրագրավորված վայրէջք է կատարել Ռուսաստանի Իրկուտսկի օդանավակայանում:
Այս մասին «Ինետրֆաքս»-ին հայտնել են օդանավակայանից:
«Ստամբուլ-Բիշքեկ-Ուլան Բատոր չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրկուտսկում, քանի որ եղանակային վատ պայմանների հետևանքով Ուլան Բատորի օդանավակայանը նրան չի ընդունել»,- ասել են օդանավակայանից: Ինքնաթիռում գտնվող շուրջ 150 ուղևորները չեն անցնել մաքսային ստուգումներ ու չեն հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը: