Թուրքիայի բանկերը լայնամասշտաբ կիբերհարձակման են ենթարկվել
Թուրքիայում լայնամասշտաբ կիբերհարձակման են ենթարկվել բազմաթիվ բանկեր ու պետական հաստատություններ:
«Ցանցահենային հարձակումները բավական լուրջ են»,- Ստամբուլում հայտարարել է Turk Telekom ինտերնետ-փրովայդերի ներկայացուցիչը:
Կիբերհարձակումների փաստերը հաստատել են Isbank, Garantie ու Ziraat Bank բանկերը: Նրանք հայտնել են, որ գրանցվել են կրեդիտ քարտերով փոխանցումներ կատարելիս խափանումների առանձին դեպքեր, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Թուրքիայում IT-համակարգերի վրա հարձակումները տեղի են ունենում արդեն երկու շաբաթ շարունակ, սակայն վերջին երկու օրերին դրանց ինտենսիվությունն ավելացել է:
Թուրքական ԶԼՄ-ները ենթադրություն են հայտնում, որ հարձակումների հետևում կանգնած են Ռուսաստանը կամ Anonymous ցանցահենային խումբը:
Պաշտոնական հայտարարություն այդ մասին դեռ չի հնչել: