Պենտագոնը մտադիր չէ ՌԴ-ին փոխանցել Սիրիայի մասին տվյալներ
Պենտագոնը մտադիր չէ Ռուսաստանի հետ կիսվել Սիրիայի վերաբերյալ տեղեկություններով, քանի դեռ Մոսկվան չի փոխել դիրքորոշումը Ասադի վերաբերյալ: Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսը:
«Նախարարության դիրքորոշումը չի փոխվել: Մենք մտադիր չենք համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադին աջակցություն ցուցաբերող ռազմավարությունը ու դրա փոխարեն կենտրոնացել ԴԱԻՇ-ի վրա»,- ասել է նա:
ԱՄՆ դիտարկմամբ՝ Ռուսաստանի ռմբակոծությունների շատ քիչ մասն է բաժին ընկնում ԴԱԻՇ-ին: Ռուսական ավիահարվածների մեծ մասը, ըստ ամերիկյան կողմի, ուղղված են Բաշար Ասադի ուժերին աջակցելու վրա՝ ապստամբների դեմ պայքարում: