Շմոլ գազի թունավորումով 4 բնակիչներ տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղի 4 բնակիչներ շմոլ գազի թունավորումով տեղափոխվել են իրենց մոտ բուժօգնության:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են բաղնիքի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն: