Հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս