ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գլխատել են իրենց 50 համախոհներին
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Իրաքի Էր-Ռամադի քաղաքի 50 բնակիչների, ովքեր եղել են իրենց համախոհները: Այս մասին հայտնում է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ծայրահեղականները հաշվեհարդար են տեսնում իրենց զինակիցների հետ, սակայն այս անգամ մահապատիժը չի իրականացվել վախկոտության կամ մարտի դաշտից հեռանալու պատճառով:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զինյալները նրանց գլխատել են այն բանի պատճառով, որ վերջիններս հրաժարվել են հագնել մահապարտի գոտիներ՝ լի պայթուցիկներով, Էր-Ռամադիի համար մղվող մարտերի ժամանակ:
Նշվում է, որ մահապատժի ենթարկվածները ԴԱԻՇ-ի շարքերը համալրել էին վերջերս: