Բաժիններ՝

2016թ. Հրե Կապիկի տարվա համատեղելիության հորոսկոպ

Գրեթե յուրաքանչյուր մարդ ցանկանում է իր համար գտնել կյանքի հակառակ սեռի ուղեկից: Ինչ-որ մեկը փնտրում է թեթև սիրավեպ, ժամանակավոր հարաբերություններ, սակայն բոլոր այս մարդկանց համախմբում է իմանալու ծարավը: Կենդանակերպի որ նշանն ավելի տրամադրված կլինի իր հետ ծանոթության և հարաբերությունների 2016թ.: Հենց սրա համար էլ պետք է համատեղելիության հորոսկոպը:

2016թ.-ին Կենդանակերպի որոշ նշանների հետ ավելի հեշտ կլինի ծանոթանալը և շփվելը, իսկ մյուսների հետ պետք է ավելի շատ ջանք գործադրել` ներդաշնակության և փոխըմբռնման հասնելու համար: Բայց յուրաքանչյուրի նկատմամբ ցանկության դեպքում կարելի է մոտեցում գտնել:

Խոյ

Խոյին հաճելի կլինի շփվել և հարաբերություններ ունենալ հակառակ սեռի այն ներկայացուցիչների հետ, ովքեր ծնվել են Այծեղջյուրի և Կույսի նշան ներքո: Այս միությունները պատահական չեն, քանի որ տվյալ նշանները Ձեր կյանք կբերեն հանգստություն և հավասարակշռություն:

Ցուլ

Կույսը և Կշեռքը 2016թ. Ձեր լավագույն ուղեկիցներն են: Աշխատեք չնեղացնել այս նշանների ներկայացուցիչներին, քանի որ նրանք կարող են Ձեզ նվիրել բազմաթիվ հաճելի էմոցիաներ: Այսպիսի միություններն առավել հաջող կլինեն:

Երկվորյակներ

Եթե Ձեզ չի բավարարում հոգևոր ջերմությունը, ապա կարող եք դիմել օգնության համար Կշեռքներին. ամենայն հավանականությամբ, նրանք կկարողանան օգնել հասնել դրան: Հնարավորություն կա կյանքի ուղեկցին գտնել նաև Խեցգետինների մեջ, սակայն աստղագուշակները խորհուրդ են տալիս լինել ինչքան հնարավոր է զգույշ:

Խեցգետին

Ձեզ համար ամենահարմար մարդիկ կլինեն Երկվորյակները և Աղեղնավորները: Հատկապես այն դեպքում, եթե Ձեզ անհրաժեշտ է բազմազանություն և մի փոքր հաճելի խենթություն, որոնք նրանք կարող են բերել Ձեր կյանք: Մնացած դեպքերում ընտրությունը սահմանափակված չէ Ձեզ համար:

Առյուծ

Առյուծի համար այս տարին աստղագուշակները անվանել են ֆլիրտի տարի: Ամենալավը Ձեզ համար կլինեն Կույսերը: Սիրային համատեղելիության հորոսկոպը խորհուրդ է տալիս Առյուծներին ուշադրություն դարձնել Կենդանակերպի հենց այս նշանի վրա:

Կույս

Կշեռք, Խոյ, Ցուլ և Առյուծ. սա նրանց ցուցակն է, ում Դուք կարող եք տալ այն, ինչ ուրիշները չեն կարող: Աստղերը Ձեզանից սպասում են դիվանագիտություն և ընկերասիրություն: Դա դրականորեն կանդրադառնա հաջողության և այս նշանների հետ համատեղելիության վրա:

Կշեռք

Կույսը և Կարիճը Ձեզ հարազատ հոգիներն են այս տարի, սակայն խուսափեք Ձեր կողմից կեղծ էմոցիաներից, քանի որ այս երկու նշանները կարող են ամեն ինչ շուտ հասկանալ: Համատեղելիության հորոսկոպը Ձեզ համար այս տարին անվանում է սեր և ներդաշնակություն փնտրելու տարի:

Կարիճ

Եթե Ձեզ չի բավարարում սերը և քնքշանքը, ապա Կշեռքները կարող են Ձեզ սեր նվիրել երկար տարիների համար: Իսկ եթե Դուք ցանկանում եք ինչ-որ վառ և անմոռանալի բան, ապա աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել Երկվորյակների վրա:

Աղեղնավոր

Այս տարի Ձեզ համար համատեղելի կլինի Խեցգետինը, ով կավարտի այն նկարը, որը Դուք սկսել եք: Իսկ եթե Ձեզ պետք են բազմագույն ներկեր, ապա դիմեք Ձկներին:

Այծեղջյուր

Համատեղելիության հորոսկոպը կանխատեսում է, որ Ձկներին անհրաժեշտ կլինի Ձեր օգնությունը, բայց դրա դիմաց նրանք կվճարեն Ձեզ սիրով կամ հոգևոր ջերմությամբ: Ի դեմ Խոյի, Դուք կարող եք գտնել համախոհի, հարազատ հոգու կամ ուղղակի լավ ընկերոջ:

Ջրհոս

Աստղագուշակներն ասում են, որ Դուք կարող եք ընտրել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի: Այս տարին ունիվերսալ է Ձեզ համար. Դուք համատեղելի եք Ձեր ցանկությունների հետ:

Ձկներ

Աստղերը հուշում են, որ այս տարի Ձեր կյանքի վրա նկատելի ազդեցություն կունենան Այծեղջյուրները և Աղեղնավորները: Դուք կարող եք դա ընդունել, կամ ոչ, սակայն ընկերությունը և սերը նրանց հետ սխալ չի լինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս