Ալիևը Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը վերաբերող հարցեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը:
Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հարաբերությունները եղբայրական Թուրքիայի հետ անցել են փորձությունների միջով, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հաջող կերպով զարգանում են տարբեր ոլորտներում, ու որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը տարածաշրջանային կայունության կարևոր գործոն է:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությանը վերաբերող հարցեր: