Ավստրալիայում փրկարարը փրկել է Դանիայի խեղդվող արքայազնի կյանքը
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մերմեյդ լողափում փրկարարն ափ է դուրս բերել Դանիայի խեղդվող արքայազնին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ: Փրկարար Նիք Մալկոլմը փրկել է գահաժառանգ Քրիստիանի կյանքը:
Տղամարդը մոտեցել է 10-ամյա տղային, որին քշել է ուժեղ հոսանքը ու նրան ափ է դուրս բերել, հայտնում է 7news-ը: Սերֆերը դուրս է բերել տղային ու հանձնել ծնողներին՝ Դանիայի 47-ամյա գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկին ու 43-ամյա արքայադուստր Մերիին:
«Մենք տղային դուրս բերեցինք մինչ իրավիճակը կլրջանար: Ինքնուրույն նա չէր կարող դուրս գալ»,- հայտնել են փրկարարները:
Նշվում է, որ փրկարարը չի էլ իմացել, թե ում է փրկել: Նրան այդ մասին ավելի ուշ են հայտնել: