«Արթնացնել «Միլանի՞ն», ես Հարի Փոթերը չեմ». Միխայլովիչ
«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը խոսել է այս մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի, արդյունքների մասին: Միխայլովիչը հատկապես շեշտել է, որ ակումբի ամենամեծ խնդիրը պահերը չիրագործելն է:
«Ա սերիայում մենք 4-րդն ենք պահերի ստեղծման առումով, սակայն իրացրել ենք ընդամենը 11-ը: 4-րդն ենք նաև դարպասին հարվածներով:
Արթնացնել «Միլանի՞ն». Ամենից շատ ես եմ ուզում անել դա, սակայն ես Հարի Փոթերը չեմ»,- նշել է սերբ մասնագետը:
Իտալիայի առաջնության 17 տուրերից հետո «Միլանը» 7-րդ տեղում է:
Սիրարփի Աղաբաբյան