Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը:
Տեղի ոստիկանության տվյալով՝ զոհերի մարմինները հայտնաբերվել են կայանված ավտոմեքենայի մոտ: Եվս մեկ մարդ վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը զոհերի ու չարագործի ինքնությունը դեռ չի պարզել: Ոստիկանությունը պարզում է հանցագործության մոտիվները: