Իսրայելի փոխվարչապետը սեքս-սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացրել
Իսրայելի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հայտարարել է սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Նշենք, որ ըստ Jerusalem Post թերթի տեղեկությունների, 11 կին քաղաքական գործչին մեղադրել է պաշտոնական լիազորությունների չարաշահման ու սեքսուալ շփումներ պարտադրելու մեջ:
Վերջինս հրաժարվել է ընդունել իր մեղքը ու հայտարարել է, որ ստիպված է լքել իր պաշտոնը, քանի որ չի ցանկանում, որ սկանդալը ազդի իր ընտանիքի վրա:
Կապված հաղորդագրությունների հետ՝ Իսրայելի գլխավոր դատախազը հանձնարարել է ոստիկանությանն ուսումնասիրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների հանգամանքները: