Բաժիններ՝

Բելգիայում երկու մարդ է ձերբակալվել Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով

Երկու եղբայր, ում անունները չեն հրապարակվում, ձերբակալվել են Բրյուսելում երեկ անցկացված ոստիկանական օպերացիայի հետևանքով, որը կապված էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Տղամարդկանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք հարցաքննության նպատակով:

Խուզարկություններն անցկացվել են Դանսերթ շրջանում: Ձերբակալությունները զուգորդվել են քաղաքի կենտրոնում գտնվող նրանց տան խուզարկությամբ: Տեղի ժամանակով ժ. 19:00-ին ոստիկանությունը տարհանել է մոտակա տների բնակիչներին, ինչից հետո խուզարկել է շինությունը:

Դաշնային դատախազության տվյալով՝ օպերացիան առնչություն չունի փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս