Ուորլիքը` Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին
Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված կենացով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջ. Ուորլիքը գրել էր, որ ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: