Բաժիններ՝

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում տալու նպատակով պահանջել է և ստացել է 6500 դոլար

ՀՀ ՊՆախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը, իր որդուն` նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարով տարկետում տալու նպատակով 2012թ.-ին իրենից պահանջել է և առձեռն ստացել է 6,500 ԱՄՆ դոլար գումար: Նույն ժամանակ 2015թ.-ին առաջին զորակոչից իր որդուն կրկին ազատելու համար կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ ՔՐ. օր. 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս