Չեմ հասկանում, թե ինչու Թուրքիան խոցեց ինքնաթիռը. Պուտին

Այսօր կայացած ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները՝ կախված ռուսական խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ, համարում է «թշնամական ակտ»:

«Ի՞նչը մեզ խոցեց: Չէ՞ որ մենք չենք հրաժարվել համագործակցությունից: Երբ ես Անթալիայում էի, G20 գագաթաժողովի ժամանակ թուրք գործընկերները մեր առաջ դրեցին լուրջ ու զգայուն հարցեր ու աջակցություն խնդրեցին: Մենք դրական պատասխան տվեցինք: Ես չեմ ասի, թե ինչի մասին էր խոսքը: Դա իմ ոճով չէ: Սակայն հավատացեք, մեր առաջ դրվել էին Թուրքիայի համար շատ զգայուն հարցեր»,- ասել է Պուտինը՝ հավելելով, թե չի հասկանում, թե ինչու Թուրքիան խոցեց ինքնաթիռը:

Նա ընդգծել է, որ Անկարան պետք է նույն կերպ Ռուսաստանի հետ քննարկեր Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքոմանների հարցը, այլ ոչ թե խոցեր ինքնաթիռը, հայտնում է LifeNews-ը:

«Թուրքոմանների մասին ես չէի էլ լսել:Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել: Ես գիտեմ, որ ապրում են մեր հարազատ թուրքմենները»,- ասել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս