Բաժիններ՝

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Մոսկվայի Կարմիր հրապարակում

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Մոսկվայի Կարմիր հրապարակում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Նրա խոսքով՝ երեկ առավոտյան Կարմիր հրապարակում՝ Պատմության թանգարանի մոտ, տղամարդն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել:

Ոստիկանները հանգցրել են կրակը և շտապօգնություն են կանչել: Բժիշկները տուժածին հոսպիտալացրել են մարմնի 9% այրվածքներով:

Պարզվել է, որ տուժածը Տվերի բնակիչ է: Տղամարդու մոտ հայտնաբերվել է փաստաթուղթ, որը վկայում է, որ վերջինս անցել է հոգեբուժական փորձաքննություն հարուցված քրեական գործի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031