«Էլեկտրոնիկս պլանետը» մոլորեցնո՞ւմ է սպառողներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ՀՀ-ում զեղչեւրի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրպսևորումներ եւ այնպիսի խոստումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին։
Այս անգամ անբարեխիղճ դրսետրում է թույլ տվել «էլեկտրոնիկս պլանետ» ընկերունը։ Տեւական ժամանակ է, ինչ նշված ընկերության գործունեությունից տուժած բազմաթիվ քաղաքացիներ են ահաանգում «ժողովուրդ»–ի խմբագրություն։ Նրանց պատմելով՝ ընկերությունը գովազդ ում է, որ դեկտեմբերի 10-ից 27-ն ընկած ժամանակահատվածում «էլեկտրոնիկս պլանետ» կենցաղային տեխնիկայի վաճառով զբաղվող խանութի բոլոր մասնաճյուղ երում մինչեւ 50 տոկոս զեղչ է հայտարարված։
Ըստ գովազդի՝ խանութներում գնում կատարելու դեպքում որպես նվեր կտրվի 999 հարգի շվեցարական ոսկե ձուլակտոր։ Լսելով այս գովազդը՝ մեզանից յուրաքանչյուրն էլ, բնականաբար, կշտապի տվյալ խանութներից գնումներ կատարելու։ Այսպես վարվել է նաեւ «ժողովուրդ»–ին դիմած Կարինե Պողոսյանը (անունը փոխված վերջինս շտապել է «Երեւան մոլ»-ում գործող «էլեկտրոնիկս պլանետ», սակայն հիասթափություն է ապրել։
«Նախ՝ խանութի ներսում չկար ոչ մի տեղ փակցված, որ զեղչը գործում է մինւչեւ 50 տոկոս, իսկ որ ապրանքին ձեռք էի գցում, աշատակիցը փոխանցում էր, որ այն 30 կամ տոկոսով է զեղչվել։ Բացի այս՝ գնապիտակների վրա նշված տեղեկատվություն այն այն մասին, թե տվյալ ապրանքատեսակը նախկինում որքան է արժեցել եւ հիմա որքանով է զեղչվել։ Միայն վաճառքի գինն էր։ Իսկ երբ վաճառողներից հետաքրքրվեցի, թե որպես նվեր որքան ոսկե ձուլակտոր կստանամ գնումների դեպքում, ավելի մեծ հիասթափություն ապրեցի ու խաբված զգացի ինձ. վաճառողը վաճառողը փոխանցեց, որ շվեդական ոսկե 999 «պրոբ» ունեցող ձուլակտոր տրվում է միայն այն հաճախորդներին, ովքեր կատարում են 300 հազ դրամի չափով գնումներ։ Այն էլ՝ նրանց տրվում է ընդամենը 1 գրամ ոսկի։ Մինչդեռ գովազդային հոլովակում նման տեղեկություն չկա»,– զայրացած պատմեց տիկին Կարինեն։
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա սեպ տեմբեր-հոկտեմբերին «էլեկտրոնիկս պլա նետ»–ը «Զեղչամարտ» էր հայտարարել եւ կարճ հաղորդագրություններ էր ուղարկում մարդկանց բջջային հեռախոսահամարնե րին։ Ըստ այդմ, յուրաքանչյուրը կարող էր 50 հազար դրամի գնումներ կատարել եւ հնարավորություն ստանալ գնելու արժեքավոր տեխնիկա՝ ընդամենը 1000 դրամով։ Ըստ այդ հաղորդագրության՝ պարզ էր դառնում, որ արդուկ, մսաղաց գնելու դեպքում, եթե գումարը կազմում է 50 հազար դրամ, ապա 1000 դրամով քաղաքացին կարող է հանգիստ վերցնել այլ կենցաղային իր, օրինակ՝ հեռուստացույց։ Ինչպես մյուս, այնպես էլ այս դեպքում քաղաքացիները գայթակղվելով խանութի առաջարկած պայմաններից՝շտա պել էին խանութ, սակայն կրկին խաբվել։
Բանն այն էր, որ այս առիթով ընկերությունը խաբված սպառողներին պարզաբանել էր, որ քաղաքացու կողմից կատարված գնումները 50 հազար դրամ կազմելու դեպքում, վերջինիս տրամադրվում է 1 կտրոն, որի 1 օրինակը մնում է հաճախորդի մոտ, մյուսը տեղ է գտնում խանութի համապատասխան արկղում։ Այսինքն՝ սպառողին գնումներ կատարելու դեպքում կտրոն էր տրվում մասնակցելու հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը։ Եւ այդ օրը, եթե բախտ վիճակվեր, ապա սպառողը կարող էր արկղից հանել իր համարը եւ 1000 դրամով ապրանք շահել։ Սակայն խաղարկության այս ման րամասների մասին հաղորդագրության մեջ ոչ մի տեղեկատվություն չկար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: