ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են վերսկսել ավիաչվերթերը
ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են վերսկսել ավիաչվերթերը երկու երկրների միջև, հայտնում են ամերիկյան աղբյուրները, տեղեկացնում է BBC-ն:
Կուբայի իշխանությունների ու ամերիկյան ավիաընկերությունների միջև բանակցությունները կարող են տևել դեռ մի քանի ամիս, այնպես որ դեռ հայտնի չէ, թե երբ կիրականացվի առաջին ավիաթռիչքը:
Մի քանի ամսվա ընթացքում Նյու Յորքից Հավանա ու հակառակ ուղղությամբ կարելի է թռչել չարտերային չվերթով:
Վերջին մի քանի ամսում ամերիկացիների թիվը, ովքեր Կուբա են գնում հանգստանալու, զգալի ավելացել է:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի ռաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել Կուբայի դեմ էմբարգոն ու վերականգնել հարաբերություններն այդ երկրի հետ:
Հուլիսի 1-ից ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարեցին այն մասին, որ դարձյալ կբացեն իրենց դեսպանությունները Հավանայում ու Վաշինգտոնում: