Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է asparez.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում, արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ։

Նկատի ունենալով, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս