Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները կարող են չեղյալ հայտարարել նավթի արտահանման 40-ամյա էմբարգոն. Bloomberg

ԱՄՆ Կոնգրեսի անդամները համաձայնեցրել են 2016 թվականի ֆինանսական տարվա բյուջետային ծախսերի պլանը, որը թույլ կտա հանել նավթի արտահանման վրա սահմանված արգելքը, որը գործում էր 40 տարի շարունակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին:

Նրա խոսքով՝ օրինագծի հաստատման վերաբերյալ քվեարկությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 17-ին: Դրանից հետո այն կուղարկվի Սենատ: 2016թ. պետական ծախսերի համար նախատեսվում է տրամադրել 1,1 տրիլիոն դոլար:

Էմբարգոն հանելու վրա պնդում է Հանրապետական կուսակցությունը: Հենց նրանց տարաձայնությունները դեմոկրատների հետ տվյալ հարցի շուրջ դարձել են «Պետական ծախսերի մասին» օրենքի ընդունման ձգձգման պատճառ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ է էմբարգոն հանելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս