Բաժիններ՝

Ֆյուրիի հետ ռևանշում Կլիչկոն ազատություն կտա ձեռքերին

Գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզիչ Ջոնաթան Բենքսը հայտարարել է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ մատչ-ռևանշի ժամանակ ուկրաինացին ավելի շատ հարվածներ կհասցնի:

«Շատ բան ասվեց այն մասին, որ Վլադիմիրի համար պրոբլեմներ ստեղծեցին Թայսոն Ֆյուրիի գաբարիտները: Բայց հասկացեք, Վլադիմիրը մեծ տղաների հետ կռվել է իր ամբողջ կարիերայի ընթացքում: Նա նվաճել է Օլիմպիական խաղերի Ոսկե մեդալը` կռվելով իրենից մեծ տղայի հետ: Նա իր կարիերայի ընթացքում մարտնչել է գաբարիտներով ավելի մեծ մրցակիցների հետ, և դա երբեք իր համար պրոբլեմ չի եղել:

Ֆյուրիի հետ մարտի ժամանակ նա ուղղակի լավ չաշխատեցրեց ձեռքերը: Բայց մենք մատչ-ռևանշ ենք ունենալու, և այնտեղ նա ազատություն կտա իր ձեռքերին: Ես վստահ եմ, որ դա այդպես կլինի»,- ասել է Բենքսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս