Կարելի է կանգնել, նստել կամ պառկել խորհրդարանի ամբիոնի վրա, կարելի է մի «տասնոց» մեխ վերցնել և այդ ամբիոնին հայհոյանք գրել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Քաղաքականությունը հիստերիա չէ: Քաղաքականությունը մաթեմատիկա է՞»: Այդպիսի եզրակացության է եկել Ուկրաինայում ապրող հրապարակախոսներից մեկը` Վիտալի Պորտնիկովը, մեկնաբանելով Սաակաշվիլի-Ավակով ընդհարումը: Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետը եւ նույն երկրի ներքին գործերի նախարարը վիճել են հետեւյալ առիթով. նախարարը հարցրել է` այդ ինչպե՞ս եք պատրաստվում սեփականաշնորհել Օդեսայի խոշոր գործարաններից մեկը: Վրաստանի նախկին նախագահն էլ պատասխանել է` «կոռուպցիոները դու ես, ես լավ տղա եմ»:

Կան երկրներ, որտեղ ընդհանրապես հրապարակային քաղաքականություն չկա՝ Ադրբեջանը ձեզ օրինակ: Պետությունների մի մասում քաղաքականությունը մեծ մասամբ հրապարակային է: Իսկ Ուկրաինայում, ինչպես եւ Հայաստանում, «հիբրիդային տարբերակն» է: Մեծ մասն իրականացվում է հասարակության աչքից հեռու՝ բանավեճերը, ընտրություններն ու հանրաքվեներն առանձնապես դեր չեն խաղում՝ խնդիրը լուծվում է դրանցից առաջ, իսկ «պաշտոնական միջոցառումները» միայն ամրագրում են իրավիճակը:

Հենց այդ պարագայում է սկսվում հիստերիան եւ ղժղժոցը՝ որպես քաղաքական ազատ մրցակցության բացակայության հետեւանք: Ուրիշ հարց, որ այդ աղմուկի օգտակար գործողության գործակիցը զրո է: Կարելի է կանգնել, նստել կամ պառկել խորհրդարանի ամբիոնի վրա: Կարելի է մի «տասնոց» մեխ վերցնել եւ այդ ամբիոնին հայհոյանք գրել: Նման գործողությունները գուցե արժանանան մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդու դրվատանքի: Միեւնույն է, սա «ռեժիմի տապալումը» չի մոտեցնի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս