Բաժիններ՝

«Մեր ուղերձը ԴԱԻՇ-ի առաջնորդներին՝ ձեր հերթը գալու է». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը խորհրդատվություն է անցկացրել պաշտպանության նախարարության, Պետդեպի, հետախուզական ծառայությունների ու ազգային անվտանգության մարմինների հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում պայքարի ռազմավարություն մշակելու համար: Խորհրդակցությունից հետո Օբաման հանդես է եկել լրագրողների առաջ, հայտնում է euronews.com-ը:

«Անցած ամիս՝ նոյեմբերին, մենք ԴԱԻՇ-ի դիրքերի վրա նետել ենք ավելի շատ ռումբ, քան այդ կոալիցաիան սկսելուց ի վեր: Մենք ոչնչացնում ենք նրանց առաջնորդներին, մարդասպանները մեկը մյուսի հետևից ոչնչացվում են:

Մենք նրանց ամենուր հետապնդում ենք՝ սկսած Ռաքքայում ԴԱԻՇ-ի հենակետից մինչև Լիբիա, որտեղ մենք բռնել ենք տեղի առաջնորդ Աբու Նաբիլին: Ահաբեկիչների առաջնորդներին ու հրամանատարներին չի հաջողվի հեռանալ վրեժխնդրությունից: Նրանցից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ նա հաջորդն է»,- ասել է նա:
Միաժամանակ, Օբաման խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարը հեշտ չի ընթանում ու հեռու է իր ավարտից:

Նա հայտնել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ջանքերի ամրապնդման շրջանակում ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ուղևորվել է Մերձավոր արևելք, իսկ պետքարտուղար Ջոն Քերին՝ Մոսկվա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս