Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը նույնպես ստորագրել են ՀԱԿ-ի դիմումի տակ
Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունից երկու պատգամավոր արդեն ստորագրել են ՀԱԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի տակ:
«Ես քիչ առաջ տեղեկացա, որ մեր գործընկերներն ընդմիջման ժամին մոտեցել են, ու ֆրակցիայում եղել են երկու պատգամավոր՝ երկուսն էլ ստորագրել են այդ դիմումի տակ»,- տեղեկացրեց Հ. Մարգարյանը՝ նշելով, որ, եթե իրեն էլ դիմեն՝ ինքն էլ կստորագրի:
Նա նաև տեղեկացրեց, որ դիմումին միացած պատգամավորներն են Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը: