«Որ այդ կեղծարարներն իմանան, որ իրենց հետևից գնացողներ լինելու են». Թևան Պողոսյանը միացել է ՀԱԿ-ի դիմումին

Այսօր 168.am-ն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքը միանալու է ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումին: Ի պատասխան մեր հարցին՝ Թ. Պողոսյանը պատասխանեց, որ ինքն արդեն միացել է դրան:

Հիշեցնենք, որ Թ. Պողոսյանն ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների փաթեթին «կողմ» քվեարկած պատգամավորների թվում է: «Ես ուրախ եմ, որ ապագայում կդառնանք պառլամենտական երկիր, ես կողմնակից եմ դրան, միացել եմ՝ այն բանից ելնելով, որ պառլամենտական երկրում ամենակարևոր խնդիրներից մեկն է վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: Միացել եմ հանուն նրա, որ ապագայում էլ ամեն ինչ անենք, որ ունենանք մաքուր ընտրություններ, նաև, որ այդ կեղծարարներն իմանան, որ իրենց հետևից գնացողներ լինելու են: Դրա համար որոշել եմ միանալ ու իմ լուման դնել, որ բոլոր խախտումները բացահայտվեն»,- նշեց Թ. Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս