Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձեռնամուխ են եղել «Օռլան-10» անօդաչուների յուրացմանը. «Արմենպրես»

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում ձեռնամուխ են եղել այս տարվա հոկտեմբերին ստացված «Օռլան-10» ժամանակակից համալիրի յուրացմանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, անօդաչուների հետ աշխատում են այն զինծառայողները, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի մարզի անօդաչու ավիացիայի կենտրոնում:

«Զորամիավորումում «Նավոդչիկ-2» և «Օռլան-10» ժամանակակից համալիրների օգտագործմամբ հինգ անգամ մեծացել է հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի բարձրլեռնային տեղանքում կատարվող առաջադրանքների ծավալը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031