Բաժիններ՝

Ռուսաստանը պարզել է А321-ում տեղադրված պայթուցիկի տեսակը. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության փորձագետները հայտարարել են, որ պարզել են պայթուցիկի տեսակը, որի օգնությամբ իրականացվել է ահաբեկչությունը Եգիպտոսում կործանված ռուսական Airbus А321 ինքնաթիռում: Ինչպես գրում է «Կոմերսանտը», դա եղել է պլաստիտ, որը տեղադրվել է ուղևորներից մեկի նստատեղի տակ:

Հետազոտության համար մասնագետներն օգտվել են ինքնաթիռի որոշ հատվածներից, որոնց վրա ինքնաթիռի աղետի հետևանքների ոչնչացման աշխատանքներին մասնակցած ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել էին կասկածելի հետքեր:
Ինքնաթիռի բեկորներն ու դետալները ռուս մասնագետները դեպքի վայրից չէին կարողացել տեղափոխել, քանի որ դա հակասում է ավիավթարների հետաքննության միջազգային կանոններին:

Փորձագետները պարզել են, որ ինքնաթիռը պայթեցվել է ոչ շատ հզոր ռումբի օգնությամբ, որը պատրաստվել է պլաստիտի նմանությամբ պայթուցիկի հիման վրա:
Սարքը տեղադրվել է ինքնաթիռի սրահի աջ կողմի վերջին աթոռներից մեկի մոտ: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ պայթյունի հետևանքով ինքնաթիռի կորպուսում առաջացել է մոտ մեկ մետր շառավղով բացվածք, ինչը հանգեցրել է ինքնաթիռի ոչնչացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս