
Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ի սահմաններում «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Հրանուշ Բոզոյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան», այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Հրանուշ Բոզոյանն իրենց մոտ տեղափոխվելու ճանապարհին, ժամը 22-ի սահմաններում, գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն: