«Մոբիլիզացիայի բանալին գտնելու ենք». Ժիրայր Սէֆիլյան

«Այժմ տարածաշրջանը գտնվում է թուհուբոհի մեջ, հրդեհ է մեր շուրջ արդեն տարուց ավելի է. հակառակորդը՝ Ադրբեջանը, օգտագործելով այդ հանգամանքը՝ դիմել է մի մարտավարության, որի գլխավոր նպատական է հյուծել մեր բանակը»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ գիտակցելով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ չլինելով երկիրը կառավարելուն ադեկվատ», պատերազմ են սկսել մեր բանակի դեմ. «Դա ուղղված է ոչ թե ՀՀ-ին, այլ ուղիղ մեր բանակին՝ շատ լավ հասկանալով, որ միակ պետական կառույցը, որ կարող է տեր կանգել մեր երկրին, մեր բանակն է: Մենք ներկայացնում ենք այն միակ ուժը, որը գիտակցում է, որ օր առաջ պետք է ձերբազատվել այս ռեժիմից»: Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ իրենք՝ ի տարբերություն 20-ամյա ավանդական ընդդիմության մարտավարության, չեն եզրափակելու իրենց հանրահավաքային պայքարը հայտնի ամփոփումով՝ «մենք արեցինք, ժողովորդը չեկավ».

«Մենք այդպես չենք վարվելու, մենք մեղքը մեր ժողովրդի վրա չենք գցելու, եթե մենք չենք կարողանում մոբիլիզացիա իրականցնել, նշանակում է մեր մարտավարությունում առկա են խութեր: Մոբիլիզացիայի բանալին գտնելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս