![](/banners/BeFunky-design.jpg)
Անկարայում ԱՄՆ հյուպատոսությունը սպառնալիքների պատճառով կսահմանափակի աշխատանքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/ankara_291113.jpg)
Անկարայում ԱՄՆ հյուպատոսությունը կսահմանափակի իր աշխատանքը՝ կապված «անվտանգության հնարավոր սպառնալիքների հետ», հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով հյուպատոսության իր աղբյուրներին:
«Այսօր ու վաղը դեսպանությունը կաշխատի սահմանափակ ռեժիմով՝ կապված անվտանգության հնարավոր սպառնալիքի հետ»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել, թե հատկապես ինչ սպառնալիքի մասին է խոսքը: