Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը
27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին այսօր կրկին այցելել է Օմբուդսմենի ներկայացուցիչը:
Տեղեկացնենք, որ մոտ 2 ժամ առաջ Հ.Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը: Նրա հիմնական պահանջը` առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է: Կյուրեղյանն այս պահին դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Օմբուդսմենի ներկայացուցիչի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ արդեն այսօր ընդունել է սնունդ և ներկա պահին որևէ դժգոհություն չունի վարչակազմից: