Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել Դաունի համախտանիշ ունեցող 38 երեխայի. ԶԼՄ-ներ

Դաունի համախտանիշ ու գենետիկական այլ արատներ ունեցող նվազագույնը 38 երեխա է դարձել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների զոհ:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծագումով սաուդցի իսլամիստ դատավորը ֆեթվա է հրապարակել երեխաներին մահապատժի ենթարկելու մասին, հայտնում է LifeNews-ը:
Տեղի ունեցածի մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Մոսուլի աչք» (Mosul Eye) բլոգը: Տեղեկության համաձայն՝ երեխաների մեծ մասը ծնվել է ԴԱԻՇ-ի շարքերում կռվող օտարերկրյա զինյալների ու տեղացի կանանց հարաբերությունների հետևանքով:

Սպանված երեխաներից մեծը եղել է 3 ամսական, փոքրը՝ ընդամենը մեկ շաբաթական: Նրանք սպանվել են մահացու ներարկման միջոցով կամ խեղդամահ են արվել: Զարհուրելի սպանությունները տեղի են ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում ու Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031