«Ջեբխատ ան-Նուսրայի» առաջնորդը հայտարարել է Էրդողանի՝ ԴԱԻՇ-ը ուժեղացնելու մտադրության մասին
Ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին Orient News հետուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ԴԱԻՇ-ի զինյալների համար «բուֆերային գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարի գործողությունները նպատակ ունեն օգնել ԴԱԻՇ-ին, որը դրա հետևանքով կկարողանա ամրացնել իր դիրքերը Սիրիայի հյուսիսում: Ծայրահեղական խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ թեև Թուրքիան հանդիսանում է արևմտյան կոալիցիայի անդամ, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, Անկարան ԴԱԻՇ-ի փոխարեն ռմբակոծում է քրդերի դիրքերն այն դեպքում, երբ քրդական զորամիավորումները այն հիմնական ուժերն են, որոնք պայքարում են ինքնահռչակ խալիֆաթի դեմ:
Միաժամանակ, ալ-Ջուլանին քննադատել է Սիրիայի ընդդիմությանը Էր-Ռիյադում անցկացված համաժողովին մասնակցելու համար ու վստահեցրել, որ բանակցողները Սիրիայի հարցով ոչ մի արդյունքի չեն հասնի:
Ահաբեկչական խմբավորման ղեկավարը հայտնել է Սիրայի մինչև 80 տոկոսը գրավելու ու ջիհադ հայտարարելու մասին: