Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ խորհուրդը կերկարաձգի հունվարին
Այս տարվա մեջ ամփոփիչ ԵՄ խորհրդի նիստը, որը կանցկացվի ԵՄ անդամ երկրների 28 նախարարների մակարդակով, տեղի կունենա Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
Նիստում, հավանաբար, չի ընդունվի որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ:
Մի շարք աղբյուրների խոսքով՝ ինչպես ԵՄ կառույցներում, այնպես էլ Բրյուսելում տարբեր եվրոպական երկրների առաքելություններում, պատժամիջոցների երկարաձգումը տեղի կունենա «ցանկացած պարագայում», սակայն, ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կկայացվի արդեն 2016 թվականի հունվարին:
ԵՄ խորհուրդը սահմանափակող միջոցառումները բացատրել է մինսկյան համաձայնագրերի կատարմամբ:
Իսկ մինսկյան համաձայնագրերն այսօր իրականացված չեն, համապատասխանաբար, պատժամիջոցները երկարաձգվելու են, ու ինչպես ենթադրում են փորձագետները, կես տարով:
«Ներկայում աշխատանքներ են իրականացվում աշխատանքային խմբերի մակարդակով: Ենթադրվում էր, որ ԵՄ դեսպանները այն հավանության կարժանացնեն գրավոր կերպով, սակայն որոշում է կայացվել դրա հետաձգման մասին, քանի որ աշխատանքը մինչ օրս շարունակվում է: Ոչ ոք հատկապես չի շտապում, քանի որ պատժամիջոցների ժամկետն ավարտվում է միայն 2016թ. հունվարի 31-ին: Խորհրդի ներկայիս նիստի օրակարգում այդ հարցը դրված չէ»,- հայտնել են աղբյուրները: