Կհեռացնե՞ն արդյոք արջին թիվ 145 դպրոցի տնօրենի պաշտոնից

Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի կողմնակից, պատմության ուսուցիչ, վերլուծաբան Կարպիս Փաշոյանին հեռացրել են Սիլվա Կապուտիկյանի անվան, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թիվ 145 դպրոցից:

ԿարպիսՓաշոյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, մասնակցում է քաղաքացիական պայքարի և ընդդիմության հանրահավաքներին: Ըստ Կ. Փաշոյանի` ուսուցչի աշխատանքից ազատումը պայմանավորված է հենց այդ հանգամանքներով: 12357985_10205764188208144_2118787172_n_640x420

«Բնականաբար, հենց այդպես չեն կարող հիմնավորել: Պատրվակ բերեցին ուշացումներս: 145 դպրոցում եմ աշխատում, նաև աշխատել եմ 37 դպրոցում և սովորում եմ համալսարանում: Շատ զբաղված եմ, բայց նախկինում այդ ուշացումներս ընկալելի էին տնօրինության համար: Ուշացումներս սկսեցին չընկալվել, երբ սկսվեց «Ոչ»-ի պայքարը»,-Past.am-ի հետ զրույցում նշել է նա: 1_640x480

Թիվ 145 դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանն, ի դեպ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Արաբկիրի տարածքային կառույցի ՀՀԿ խորհրդի անդամ է: Ի դեպ, վերջինս ժամանակին աշխատել է Էրեբունի համայնքի թիվ 100 մանկապարտեզում` որպես տնօրեն: Իհարկե, հայտնի չէ, թե նա ինչպես է մանկապարտեզից հայտնվել դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն ըստ 168.am-ի աղբյուրների, նա ԱԺ նախկին պատգամավոր («Բարեփոխումներ» խմբի ներկայացուցիչ, «Երկրապահ»-ի անդամ), Երևանի ալրաղաց գործարանի նախին տնօրեն Գևորգ Դավթյանի դուստրն է: Մեր տեղեկություններով` իր խառնակիչ հատկությունները չի կարողացել հանդուրժել Էրեբունի համայնքի նախկին թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը և ժամանակին հեռացրել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից: Ռիմա Դավթյանը 2012 թվականից տեղավորվել է այս դպրոցում` որպես տնօրեն: 2_640x360

Ըստ Կարպիս Փաշոյանի` դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի հետ առաջին վիճաբանությունը եղել է, երբ առաջին անգամ գրաֆիտի անելու համար բերման է ենթարկվել: 3_640x425

«Հետո էլ Բարեկամության կամրջի վրա «Ոչ»-ի մեծ պաստառ էի տեղադրել: Այդ ժամանակ արդեն ինձ ներկայացվեց վերջնագիր՝ կա´մ «Ոչ»-ը, կա´մ դպրոցը: Իմացա, որ տնօրենին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն են կանչել և նկատողություն արել: Հանրաքվեից առաջ քարոզչական հոլովակներում էի նկարահանվում: Հանրաքվեն անցավ, այդ ամենը կուտակվեց, ուշացումներս էլ պատրվակ օգտագործեցին, ասացին՝ ես անպատասխանատու եմ: Նրանք ինձ գրավոր նախազգուշացումներ չեն արել»,- պատմել է Կարպիս Փաշոյանը: Այս ամենից հետո Փաշոյանին ասել են, որ չեն ուզում նրան տեսնել նույն կոլեկտիվում: Վերջինս գրել է իր ազատման դիմումը: 4_640x425

Այս ընթացքում սոցիալական ցանցերը, մասնավորապես` Ֆեյսբուքը, ողողված են այդ դպրոցի տնօրինուհու լուսանկարներով, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և իշխող քաղաքական կուսակցությանը` ՀՀԿ-ին դատապարտող սուր մեկնաբանություններով: 5_640x1138

Լրագրող, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է. «Մի տեղ կարդացի, որ իմ գործընկեր, նաև ուսուցիչ Կարպիս Փաշոյանին դպրոցից հեռացրել են, որովհետև «Ոչ»-ի հետևողական կողմնակից է եղել ու հանրաքվեի օրը կոնկրետ տեղամասում պայքարել է կեղծիքների դեմ: Հուսամ, որ իմ ընկեր Արմեն Աշոտյանը կկանխի այս անընդունելի գործելակերպը` վերականգնելով Կարպիսի աշխատանքային իրավունքները…»: 6_640x853

Այս օրերին Բրյուսելում գործուղման մեջ գտնվող Արմեն Աշոտյանն ի պատասխան գրել է. «Ես դեռ գործուղման եմ։ Կվերադառնամ կզբաղվեմ։ Պարզապես երկու նկատառում։ Նախ, դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ։ Եվ երկրորդը, քաղաքական նկատառումներով մենք մարդ չենք հեռացնում։ Վերջում էլ, այս դեպքով որոշ տհաս և լպիրշ մեկնաբանությունների հեղինակներին կհորդորեմ մնալ իրենց չափերի մեջ»։ 7_640x640

Մինչ ֆեյսբուքահայությունը քննարկում է պատմության երիտասարդ ուսուցչի` աշխատանքից հեռացման փաստը, վերջինիս աշխատանքի է հրավիրում «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրենությունը: 8_640x853

«Ֆեյսբուքյան գրառումներից տեղեկանալով, որ Ձեզ հեռացրել են Սիլվա Կապւոտկիյանի անվան N 145 դպրոցից սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրենությունը հրավիրում է Ձեզ համագործակցության: 9_640x853

Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ:

Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին:

Համաձայնվելու դեպքում կարող գրել ինձ անձնական նամակով կամ ուղարկել Ձեր CVն [email protected] էլ հասցեին»,-ասված է կրթահամալիրի աշխատանքի հրավեր-նամակում:

168.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հետ, որտեղից պատասխանեցին, որ խնդիրն ուսումնասիրելուց հետո միայն կմեկնաբանեն, թե ինչ է տեղի ունեցել:

Ի դեպ, Սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերին անդրադառնալիս` իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ եղել են մարդիկ, որոնք «արջի ծառայություններ» են մատուցել, իրենց գործունեությամբ ստվերել են գործընթացը և այդ մարդիկ պետք է պատժվեն: Թիվ 145 դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը ևս, փորձելով յուրօրինակ կերպով քծնել իշխանություններին, իր «արջի ծառայությունն» է մատուցել, որի համար հուսանք, ինչպես ասվում է իշխանությունների կողմից, կպատժվի: Այնպես որ, հանրապետությունում շրջող արջերից մեկի անունը հայտնի է:12355213_10205764191728232_1486218619_n_640x853

Տեսանյութեր

Լրահոս