Ազգությամբ հայ ՌԴ 19-ամյա քաղաքացին փորձել է ոտքով հատել հայ-թուրքական սահմանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքով հարուցված քրեական գործը:

Ազգությամբ հայ, ՌԴ 19-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, փորձ է կատարել ՀՀ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի մոտակայքում գտնվող «Ախուրիկ» զորամասի սահմանապահ ուղեկալի հատվածով, շրջանցելով սահմանային անցակետերը, ոտքով ապօրինի հատել Թուրքիայի հետ ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի տարածք, սակայն դա նրան չի հաջողվել նրա կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նշված վայրում բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից:

Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031