Բաժիններ՝

Լույս է տեսել նոր «Իքս մարդիկ» ֆիլմի թրեյլերը

20th Century Fox ստուդիան թողարկել է ռեժիսոր Բրայան Սինգերի «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի թրեյլերը, որի ռելիզը նախատեսված է 2016թ. մայիսին:

Նոր ֆիլմում Իքս մարդիկ բախվում են իրենց ամենավտանգավոր հակառակորդի՝ հնագույն մուտանտ Ապոկալիպսիսի հետ՝ էակ, որի հետ բախումը կարող է վերջինը դառնալ ոչ միայն՝ մուտանտների, այլև՝ ողջ մարդկության համար:

Դերերում հանդես են գալիս Ջեյմս Մակ-Էվոյը, Մայքլ Ֆասբենդերը, Ջենիֆեր Լոուրենսը, Էվան Փիթերսը, Օլիվիա Մանը, Օսկար Այզեքը, Սոֆի Թերներն ու այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս