Բաժակներում՝ ոսկե ձկնիկների վերածվող թեյի գույներ
Թեյախմությունը հատուկ մոտեցում է պահանջում: Սակայն հիմա անգամ նրանք, ովքեր չեն լսել թեյախմության կանոնների մասին, կարող են վայելել այդ հաճույքը:
Դրա համար հարկավոր է բաժակի մեջ գցել անսովոր կերպով փաթեթավորված թեյն ու սպասել հրաշքին:
Հիմա քչերին կարելի է զարմացնել թեյով, որը տաք ջրում բացվում ու նմանվում է ծաղկի, սակայն Թայբեյի Charm Villa գործակալությունը կարող է թեյի արարողությունը վերածել հեքիաթի:
Մի քանի վայրկյանում թեյի բաժակում իսկական ոսկե ձկնիկ է հայտնվում:
Նման գաղափարի հեղինակները Թայբեի t. Johns University համալսարանի ուսանողներն են: Այդ ժամանակից ի վեր դրանց պատրաստման տեխնոլոգիան կատարելագործվել է, պատրաստվում է հատուկ չինական կտորից: