National Geographic-ը կազմել է 2016թ. լավագույն ձմեռային ուղղությունների ցանկը
                                    National Gegraphic-ը կազմել է 2016թ. լավագույն ձմեռային ուղղությունների ցուցակը, հայտնում է korrespondent.net-ը:
Տասնյակում ներառվել է երկու եվրոպական ուղղություն՝ Վիլնյուսն ու Դուբլինը: Հոդվածագրի կարծիքով՝ Լիտվա հարկավոր է այցելել՝ գոթական եկեղեցիների ու աղյուսե տանիքների, իսկ Իռլանդիա՝ ամանորյա փառատոների համար:
Ամերիկայում զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել Սանտա-Բարբարա (ԱՄՆ) ու Մերիդա (Մեքսիկա), իսկ լողափեր նախընտրողներին՝ Չիլոե (Չիլի) կղզի:
Դիմակահանդեսների սիրահարներին խորհուրդ է տրվում գնալ Սան-Խուան (Պուերտո-Ռիկո), որտեղ հունվարի կեսին անցկացվում է խոշոր փառատոն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    