Բաժիններ՝

«Ես շատ եմ հավանում Մեսսիին, իմ գյուղում ամեն երկրորդը նրան է նման»

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին խոստովանել է, որ իրեն դուր է գալիս «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որովհետև նա նման է իր հարազատ գյուղի մարդկանց:

«Ես Զվանի գյուղից եմ, իսկ Թբիլիսին բավականին հեռու է Զվանիից: Այսինքն՝ Դուք հասկանում եք, որ մենք` վրացիներս, ինչպես և՝ իտալացիները, բաժանվում ենք տարբեր շրջանների ներկայացուցիչների, որոնք երբեմն նույնիսկ իրար լեզու չեն հասկանում:

Օրինակ, ես չգիտեմ մեգրելերեն և, պայմանականորեն ասած, մեգրելը խոսում է բացարձակ այլ դիալեկտով` համեմատած, ենթադրենք, իմերեթցու հետ: Ես իմերեթցի եմ: Իմ Զվանի գյուղում յուրաքանչյուր երկրորդը նման է Մեսսիին: Ես նայում եմ նրան և հիշում եմ մանկությունս: Դրա համար էլ ես սիրում եմ Մեսսիին, նա ինձ դուր է գալիս: Նա փոքրիկ է, պնդակազմ: Հնարավոր է, ամեն դեպքում վրացի՞ է: Կարծում եմ, կուզենայի նրա նման երրորդ որդին ունենալ»,- ասել է Կանդելակին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս