ԴԱԻՇ-ը գրավել է Սիրիայի 70 տոկոսը. Սերգեյ Շոյգու
Ներկայում ԴԱԻՇ-ի զինյալները վերահսկում են սիրիական տարածքների 70 տոկոսը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է TASS-ը:
Բացի այդ՝ նա հայտնել է նաև, որ իսլամիստների ազդեցության գոտին շարունակում է ընդլայնվել:
Շոյգուի գնահատականների համաձայն՝ տարածաշրջանում ահաբեկիչների թիվը կազմում է շուրջ 60 հազար մարդ:
«Գոյություն ունի նրանց գործողությունները Կենտրոնական Ասիա ու Կովկաս տեղափոխվելու վտանգ»,- հավելել է Սերգեյ Շոյգուն: