Քևին Գրոսկրոյցը համաձայնել է «Գալաթասարայից» տեղափոխվել «Լիվերպուլ»
Յուրգեն Կլոպը սկսել է դեպի «Էնֆիլդ» գրավել ֆուտբոլիստների, ովքեր ծանոթ են իրեն «Բորուսիայից»: Գրոսկրոյցը, ով հանդիսանում է Կլոպի սիրելիներից մեկը, համաձայնեցրել է անձնական համաձայնագրի պայմանները «Լիվերպուլի» հետ: Ինչպես հաղորդում է 90min-ը, նրա պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարվա համար:
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Գրոսկրոյցը «Բորուսիայից» տեղափոխվեց «Գալաթասարայ», բայց ստամբուլյան ակումբը չհասցրեց ժամանակին ձևակերպել բոլոր փաստաթղթերը, որի պատճառով գերմանացու մեկնարկը «առյուծների» կազմում հետաձգվեց մինչև հունվար:
Գրոսկրոյցը դժգոհ է մնացել «Գալաթասարայի» ղեկավարության անտաբերությունից և հիմա չի այրվում թիմում խաղալու ցանկությամբ:
Կլոպի ղեկավարությամբ Գրոսկրոյցը հաղթել է 2 Բունդեսլիգա, 2 Սուպեր գավաթ և Գերմանիայի 1 գավաթ և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

