Բաժիններ՝

Իրանում ավելանում է ՄԻԱՎ վարակակիրների թիվը

Վերջին 30 տարում Իրանում ՁԻԱՀ-ից մահացել է 7 387 մարդ, ասել է Իրանի Խուզեստան նահանգի առողջապահական կենտրոնի ղեկավար Շոքրոլլահ Սալմանզադեն՝ հանդես գալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանում ՁԻԱՀ-ով բազմաթիվ հիվանդներ չեն խոսում իրենց հիվանդության մասին կրոնական ու սոցիալական պատճառներով: Խնդիրներից մեկն այն է, որ բազմաթիվ իրանցիներ չգիտեն, թե ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-վարակը, ինչի հետևանքով էլ երկրում հիվանդությունը լայնորեն տարածվում է:

Իրանցի պաշտոնյաների տվյալով՝ երկրում ավելի շատ ՄԻԱՎ-ով վարակվում են սեռական ճանապարհով, թմրանյութերի ներարկման միջոցով:

Իրանի առողջապահության նախարարության վիճակագրությունը վկայում է այն մասին, որ միայն 2014թ. երկրում գրանցվել է 27 888 ՄԻԱՎ վարակակիր, նրանցից 88,7 տոկոսը տղամարդիկ են, 11,3 տոկոսը՝ կանայք:

Իրանի առողջապահության նախարարությունը ենթադրում է, որ այսօրվա դրությամբ Իրանում կա շուրջ 93 հազար ՄԻԱՎ վարակակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս