Նավթը շարունակում է էժանանալ
Նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով նոր նվազագույն ցուցանիշների: Դրանք շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 8%-ով ՕՊԵՔ-ի կողմից նոյեմբերին նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնի վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է մինչև3 9,38 դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել է 0,6%-ով՝ մինչև 36,52 դոլար՝ 1 բարելի դիմաց: